«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ , ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատար Ռ. Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադարության պահանջները, բուհի իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Աղբյուրի տեղեկություններով՝ նմանատիպ օպերատիվ տվյալներ ստացվել են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Վնասի չափը պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: