«  Ապրիլ 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

ՀՔԱՎ. 2020թ. ԶՈՒ-ում արձանագրվել է ոչպատերազմական գործողությունների հետևանքով մահացության 100 դեպք

ՀՔԱՎ. 2020թ. ԶՈՒ-ում արձանագրվել է ոչպատերազմական գործողությունների հետևանքով մահացության 100 դեպք

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է 2020 թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/ԼՂ զինված ուժերի զինծառայողների մահվան դեպքերի ամփոփ վիճակագրությունը՝ դասակարգված ըստ պատերազմական գործողությունների հետ կապ ունեցող և դրանց հետ չառնչվող դեպքերի։

ՀՔԱՎ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Տվյալները հավաքագրվել են ԶԼՄ-ներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկություններից, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազությանն ու Քննչական կոմիտեին ուղղված հարցումների պատասխաններից:

Տեղեկանքում առանձին անդրադարձել ենք 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անթաքույց և անմիջական աջակացությամբ, նաև վարձու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի թվին։   Եթե  համեմատենք ԱՀ/ԼՂ ՊՆ կողմից հրապարակված  (3015), միայն լրատվամիջոցներով հրապարակված (104), և ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած անձանց (47) տվյալներով զոհվածների թիվը  ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած թվի (3621) հետ, պարզ է դառնում, որ  այս պահին 455 զոհվածների անուններ դեռևս չեն հրապարակվել ո՛չ պաշտոնապես, ո՛չ լրատվամիջոցներով։

Այսպիսով, չնայած անցել է արդեն հինգ ու կես ամիս պատերազմական գործողությունների ավարտից հետո, սակայն մինչ այժմ զոհվածների վերջնական թիվը հայտնի չէ։

ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2020 թ․-ին գրանցվել է պատերազմական գործողություններով չպայմանավորված 100 զինծառայողի մահվան ելքով դեպք։

Դրանցից 25-ը առողջական խնդիրների հետևանքով են, 22-ը՝ ավտովթարի,  18-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 17-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 9-ը՝ դժբախտ պատահարի (3-ը՝ ձնահյուսի, 1-ը՝ ձորն ընկնելու, 1-ը՝ մեքենայում բռնկված հրդեհի, 1-ը՝ տրակտորի շրջվելու, 1-ը՝ մեղվի խայթոցի, 1-ը՝ էթիլ սպիրտով թունավորման, 1-ը՝ տանը շինարարական աշխատանքների ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով), 4-ը՝ սպանության (2-ը՝ դիտավորյալ, 1-ը` խուլիգանական դրդումներով սպանության, 1-ը՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանության), 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման, 1-ը՝ մարտական հերթապահություն/ ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ ականի պայթյունի:

2020 թ. մահացության 100 դեպքից միայն 44-ի մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 56  դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել:

Նշված 56 դեպքերից 24-ի մասին առաջնային տեղեկատվությունը տարածվել է զանգվածային լրատվամիջոցներով, իսկ մյուս 32 դեպքի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնի է դարձել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ քննչական կոմիտեին ուղարկված տեղեկատվության հարցումների պատասխաններից:

Ընդ որում, պաշտոնապես չհրապարակված 56 դեպքերի թվում կան և՛ ծառայության հետ կապված (13), և՛ չկապված (42) մահվան դեպքեր, ինչպես նաև 1 դեպք, որի մասին հայտնի չէ՝ արդյոք այն կապված է զինծառայության հետ, թե ոչ:

Այսպիսով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ պաշտոնական մարմինները շարունակում են զինված ուժերում մահացության դեպքերի վերաբերյալ նույնիսկ այն դեպքերում տեղեկություն չտրամադրել, երբ, ըստ իրենց գնահատման, դեպքերը կապված են զինվորական ծառայության հետ:

2019 և 2020 թվականներին արձանագրված  մահվան դեպքերի պատճառները համեմատելով՝ արձանագրում ենք, որ 2020 թ․ 13-ով ավելացել են հրադադարի, գրեթե կրկնակի անգամ՝ 8-ով` ինքնասպանության, 12-ով` առողջական խնդիրների, 7-ով` դժբախտ պատահարների, 6-ով` ավտովթարի հետևանքով մահվան դեպքերը:

Ամբողջական տեղեկանքը և հավելվածները հասանելի են ԱՅՍՏԵՂ