«Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը

Քաղաքական 20.05.2021   23:00   114

Ազգային ժողովն արտահերթ նիստում քվերակության դրվեց հայտարարություն, որն արձանագրում էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը։

Ձայների 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարությունը չընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Հայտարարության մեջ հիշեցվում էր ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի նման հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Իսկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը։

Նշվում էր նաև, որ միջազգային պայմանագրերը ևս ենթակա են վավերացման` ԱԺ–ի կողմից։ Հակառակ դեպքում դրանք հակասում են Սահմանադրությանը և չեն կարող վավերացվել:
Հայտարարության մեջ անդրադարձ էր արվում նաև հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատման և սահմանագծման հարցերին` այն պնդմամբ, որ դրանց առնչվող  ցանկացած միջազգային փաստաթուղթ պարտադիր ենթակա է վավերացման:

ԱԺ-ը կոչ էր անում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ հանրության, պետության ու ազգի ապագային վերաբերող միանձնյա որոշումներից։

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը մայիսի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել երեկ  համացանցում  Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթուղթը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նոր եռակողմ փաստաթղթ, սահման, Իմ քայլը, Միքայել Մինասյան, Նիկոլ Փաշինյան, ԱԺ արտահերթ նիստ, Հայաստան, ադրբեջան, ՀՀ ՄԻՊ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon