«  Նոյեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

«Ինքն ամբողջ երկիր է հանձնել, ինքնասպան չի լինում, նստել՝ ուրիշներին ինքնասպան լինելու կոչ է անում»

«Ինքն ամբողջ երկիր է հանձնել, ինքնասպան չի լինում, նստել՝ ուրիշներին ինքնասպան լինելու կոչ է անում»

«Ինքն ամբողջ երկիր է հանձնել, ինքնասպան չի լինում, նստել՝ ուրիշներին ինքնասպան լինելու կոչ է անում՝ հակառակ դեպքում սպառնալով հետաքննությամբ։ Բավական է, այ պատուհաս, քո մեղքերն ու որակները սրա-նրա վրա բարդես»Հասմիկ Հարությունյան

Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պարոնը, որը նաև ԶՈւ-երի գլխավոր հրամանատարն է, ի լուր աշխարհի հայտարարեց, թե Հայաստանը չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի պատճառով պատերազմի մեջ ներքաշվել։ Այս մասին ֆայսբուքի իր էջում գրել է Կարպիս Փաշոյանը:

«Եվ այսքանից հետո այդ նույն պարոնը նոյեմբերի 17-ի տարածքային և դիրքային կորուստների պատասխանատվությունը փորձում է բարդել գերի ընկած զինծառայողների վրա։

Եթե պատերազմից վախեցած վարչապետը հրաժարվում է պայքարել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, ապա ի՞նչ եք կարծում որ մի զինվորն է հանուն ինչ-որ մի մարտական դիրքի ինքնազոհության գնալու։ Գլխավոր հրամանատարի փախուստից հետո սպասո՞ւմ եք ինչ-որ մեկի նահատակությանը։

Մի՞թե այդ մարդը չի ամաչում, երբ իր զինվորները զանգվածաբար վայր են դնում զենքերը և գերի ընկնում։ Վատ չի՞ զգում դրանից, սրտից արյուն չի՞ հոսում, թե թքած ունի և հանուն իր քաղաքական մանիպուլյացիաների պատրաստ է նույնիսկ մանրադրամ դարձնել ողբերգական ճակատագրի արժանացած զինվորներին։

Թո՛ղ ինքն իրեն հարց տա, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն։ Կամ հանուն ինչի՞ նրանք պետք է կռվեն, եթե ներքին համոզմունք ունեն, որ դիրքերը բանավոր պայմանավորվածությամբ արդեն իսկ զիջված են, ինչի՞ իրենք իրենց պայթեցնեն, եթե համոզված են, որ իրենց ետևից ոչ ոք չի գնալու և իրենք ընդամենը վիճակագրություն են դառնալու։

Զինվորները միայն մի դեպքում են սխրանքի գնում, երբ իրենց ետևում զգում են պետության շունչը, ուժեղ հրամանատարի ներկայությունը և համոզված են, որ իրենց մահը անիմաստ չէ։

Լա՛վ, ենթադրենք տղաները հանցանք են գործել ու զենքերը վայր դրել, իսկ դրանից հետո ինչո՞ւ հավելյալ զորք չես ուղարկել դիրքերը պահելու համար։ Որովհետև դու թքած ունես այդ դիրքերի վրա, բայց մարդկանց կշտամբում ես, թե ինչու նռնակով իրենք իրենց չեն պայթեցրել»։

Մեր յուրաքանչյուր զինվոր հստակ գիտակցում է, որ ադրբեջանցիներին գերի ընկնելը մահացու սարսափ է, Ֆեյսբուքի իր էջում գրում է Արմեն Գևորգյանը:

«...Հայ գերիներին վերադարձնելու Փաշինյանի ու նրա վարչախմբի անկարողությունը գերիների վրա բարդելը Փաշինյանի հերթական՝ այս անգամ ծայրահեղ նողկալի «կռուտիտ» է. գերիներին վերադարձնում, նոր են հետաքննում, եթե դրա անհրաժեշտություն կա, թեև սա պետք է լինի չբարձրաձայնվող թեմա։

Փաշինյանի այս նողկալի քայլը սասանում է դիրքեր պահողների կամքը և բարոյազրկում բանակը, որովհետև մարտում ոչ ոք երաշխավորված չէ ոչ մահվանից, ոչ էլ գերի ընկնելուց։ 
Հավասարապես նողկալ են նաև  Փաշինյանի այդ «կռուտիտն» արդարացողները. սա արդեն քոչարյանական ու սերժական քաղաքական ստորացումները չեն, սա մարդկային ստորության աստիճան է։

P.S. Հավանական է, որ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերում հայկական բանակը կազմալուծելու պահանջ կա, հակառակ դեպքում Փաշինյանը կարիք չէր ունենա վերջերս հայտարարելու, թե մեր բանակը հարձակողական չի։ Նման պահանջ եղել է նաև Ալեքսանդրապոլի պայմանագրում՝ առանց Սյունիքի և առանց բանակի Հայաստան։
Ուստի, չի կարելի բացառել, որ Փաշինյան այս նողկալի «կռուտիտը» հայկական բանակը կազմալուծելու նրա ստանձնած պարտավորության համատեքստում է»։