Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Արցախ 05.04.2021   12:00   72

Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել: Տեղեկությունը հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:

«Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար։ Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասված է դեսպանտության տարածած հաղորդագրության մեջ:

Բանաձևի հեղինակ Վինչենցո Կալաբրետտը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքապետին և համայնքային խորհրդի անդամներին բանաձևն ընդունելու համար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԼՂՀ-Իտալիա, Վինչենցո Կալաբրետտ, Արցախ, Սան Վիտո դեյ Նորմաննի

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon