Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ)

Կարևոր 08.01.2021   12:00   170

Ժամկետային զինծառայողների ծողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Տեթեկությունը հայտնում է armeniasputnik.am-ը:

 Նրանք պահանջում են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ իրեն երեխաները տեղ կհասնեն։

«Թող Պաշտպանության նախարարությունից մեկը գա ասի, որ մեր երեխաներին Հայաստանի որ զորամասն են տանում, մենք էլ ասենք` բարի ծառայություն։ Արցախ հասնելու համար մեզ ոչ մեկ երաշխիք չի տալիս, այդքան հրամանատարներից մեկը չգտնվեց, որ մեզ ասեր, թե ինքը երաշխավորում է մեր երեխաների անվտանգությունը»,-հայտարարեց ծնողներից մեկը։

Բանն այն է, որ ժամկետային զինծառայողներն Արցախից 10 օրով ժամկետային արձակուրդ են եկել և դեկտեմբերի 28–ին պետք է վերադառնային, սակայն ՊՆ–ից ծնողներին ասել են, որ դեպի Արցախ տանող ճանապարհ անվտանգ չէ, ադրբեջանցիները թույլ չեն տալիս անցնել, և ժամանակավորապես զինծառայողներին կացարան են տրամադրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

«Եթե 10 օր առաջ այդ ճանապարհը վտանգավոր էր, հիմա ո՞նց դարձավ անվտանգ։ Մեզ ոչ ոք երաշխիքներ չի տալիս։ Գիշերով ավտոբուսներ են բերել ու երեխաներին ասել՝ իջեք նստեք, ձեզ տանում ենք հիմնական զորամասեր, բայց չեն ասել, թե որտեղ»,– ասաց մյուս ծնողը։

Զինծառայողների ծնողները վրդովված են, որ երեք ժամ է՝ ինչ ակցիա են իրականացնում, սակայն ՊՆ–ից ոչ ոք չի գալիս խոսք տա, որ 300 զինվոր ապահով կանցկացնի իր ծառայությունը։ Ծնողները հանդիպում են պահանջում այն հրամանատարի հետ, որը հրահանգել է, որ իրենց երեխաներին Արցախ տեղափոխեն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բողոքի ակցիա, զինծառայողներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon