Կառավարության նիստ (ուղիղ)

Պաշտոնական 21.11.2019   11:10   339

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 56 հարց, որից 42-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մաuնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ III» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,000,000 եվրո գումարի չափով լրացուցիչ ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին»,
  • Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին,
  • «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
  • «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին եւ այլ հարցեր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կառավարության նիստ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon