«Կառավարությունը շարունակում է իր կողմնակալ դիրքորոշումը». հայտարարություն

Հասարակություն 17.09.2020   11:30   80

Կառավարությունը շարունակում է Ամուլսարի հարցում իր կողմնակալ դիրքորոշումը պահպանել, այս անգամ իր անտրամաբանական լռությամբ։

Կառավարությունը չի հրապարակել և չի դատապարտել վերջին ամիսներին Ամուլսարի շրջակա տարածքում Լիդիանի հրահրած սադրիչ գործողությունները։ Չի դատապարտել այն ոտնձգությունները, որոնց ժամանակ ծեծի են ենթարկվել մի շարք մտահոգ քաղաքացիներ, այդ թվում նաև ոստիկաններ։

Կառավարությունը անտեսել և անտեսում է իր իսկ հրավիրած միջազգային փորձագիտական կազմակերպության մատնանշած թերությունները։

Անտեսվում է համայնքի կարծիքը և ոտնահարվում են հազարավոր մարդկանց իրավունքներ։

Ուստի մեր պահանջին, այն է` ՇՄԱԳ փաստաթղթի չեղարկումը, խելամիտ ժամկետներում չարձագանքելու հետևանքով, մենք ստիպված ենք հետևություն անել, որ կառավարության կողմից մոտեցումը այս խնդրին կողմնակալ է։

Հետայսու, Ամուլսարը պաշտպանելու համար քաղաքացիական անհնազանդությունների և ձեռնարկվող միջոցների քաղաքական պատասխանատուն իշխանության գտնվող թիմն է, իսկ հետևանքների կրողը՝ կառավարությունը։

Կոչ ենք անում իշխող ուժի մտահոգ ներկայացուցիչներին բարձրաձայնել իրենց դիրքորոշումը և չշեղվել սեփական գաղափարներից։ Չդառնալ զինվորը այն սխալ որոշումների, որոնք ստանալու են իրենց արժանի գնահատականը և հանդիպելու են արդար դիմադրության։ Ձեր սրտին ու խղճին դեմ մի՛ գնացեք։ Բնությունն ու հայրենիքը պատկանում է սերունդներին և մենք պարտավոր ենք ժառանգել դրանք առողջ ու ամբողջական, անկախ մեր օրվա կեցության դժվարություններից։

Ամուլսարը հանք չի դառնալու․․․

Ամուլսար - Amulsar

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ամուլսար, հայտարարություն, կառավարություն, Ամուլսարի պահապաններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon