«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի  դատարանի փոխնախագահ

Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի  դատարանի փոխնախագահ

Ռուսաստանցի իրավաբան-միջազգայնագետ, Հաագայի միջազգային դատարանի դատավոր Կիրիլ Գևորգյանն ընտրվել է Հաագայի  դատարանի փոխնախագահ։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, ընտրությունները կայացել են փետրվարի 8-ին։

Մինչև դատարանի կազմում ընտրվելը` մինչև 2014թ.-ը, Գևորգյանը Ռուսաստանի դիվանագիտական ծառայության համակարգում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՝ 2003-2009 թվականներին Նիդեռլանդներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Գևորգյանի ՝ ՄԱԿ – ի գլխավոր դատական մարմնում նման պատվավոր պաշտոնում ընտրվելը նրա և ընդհանուր առմամբ ռուսական միջազգային-իրավական դպրոցի բարձր հեղինակության մասին է խոսում:

Նշենք, որ Կիրիլ Գևորգյանը խորհրդային և ռուս հայտնի դերասանուհի Մարինա Նեելովայի ամուսինն է։