«  Հուլիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Կրակոցներ Սոթքի մոտակայքում. աշխատակիցները տարհանվել են

Կրակոցներ Սոթքի մոտակայքում. աշխատակիցները տարհանվել են

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի սահմանին այս գիշեր լարված է եղել։ Armeniasputnik-ի տեղեկություններով` ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել։ Նշենք, որ կրակոցներ են հնչել Սոթքի հանքի մոտակայքում, որտեղով անցնում է սահմանը։

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել էր, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առավոտյան ժամը 3-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու տեղեկությունը։

«Ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին տարհանելու հրատապ որոշում է կայացրել, և շուրջ 150 աշխատակից է տարհանվել»,–ասել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից։

Բարեբախտաբար, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։

Նշենք՝ հուլիսի 26-ին Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի դիրքերի ուղղությամբ: