ՊՆ. Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի դիրքերի ուղղությամբ

Կարևոր 26.07.2021   12:03   1038

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Նշենք՝ այս գիշեր կրակոցներ են հնչել նաև Սոթքի հանքի մոտակայքում, որտեղով անցնում է սահմանը։

Նշենք նաև՝ հուլիսի 14-ին կորած զինծառայող Արթուր Նալբանդյանին ու վարորդ Արամայիս Տոռոզյանին դեռ փնտրում են։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գեղարքունիք, ադրբեջան, Արթուր Նալբանդյան, Երասխ, ՀՀ ՊՆ, Հայաստան, սահման, Արամայիս Տոռոզյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon