Կրեմլ. Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահներ չեն լինի

Պաշտոնական 07.07.2021   19:00   1090

Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա բանակցությունների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը, գրում է «Независимая газета»-ն:

«Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, բանակցությունների ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր, մասնավորապես Սոթք-Խոզնավար հատվածում խաղաղապահների տեղակայման մասին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դմիտրի Պեսկով, Հայաստան, սահման, խաղաղապահ ուժեր, ադրբեջան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon