Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն

Աշխարհ 04.08.2021   22:21   3979

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2,5:0,5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովին «Grand Chess Tour» շարքի «Chessable Masters» առցանց մրցաշարում:

Մրցաշարի երկրորդ օրն Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, երկուսն էլ` սև խաղաքարերով, կրեց մեկ պարտություն։ Կանոնակարգով նախատեսված խաղի չորրորդ պարտիան չկայացավ հայ շախմատիստի վաղաժամ հաղթանակի պատճառով։

Շախմատի առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը կմրցի վիետնամցի գրոսմայստեր Լե Կուանգ Լիեմի հետ։ Վերջինս երկու հանդիպումներում էլ առավելության է հասել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզջուի նկատմամբ (3:1 և 2:0):

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, բայց նա արդեն հայտարարել է, որ մեկնելու է ԱՄՆ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, «Chessable Masters», ադրբեջան, Լևոն Արոնյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon