Լևոն Բարսեղյանի խնդրանքը

Խոսք 19.03.2021   12:45   302

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Խնդրանք

Էլ չլսեմ, թե ընտրական օրենսգիրքը մինչեւ արտահերթ ընտրությունները բարեփոխելու համար բավարար ժամանակ չկա։ Կա, տիկնայք եւ պարոնայք իշխանություններ,  կա 2 տարի։ Այդ երկու տարուց երկու տարի երկու ամիսն արդեն անցել է, մնացել է երկու շաբաթ։ Սպասում են գրեթե բոլորը։ Հասկանալի է՞, թե՞ լրացուցիչ բացատրության կարիք կա։

Հա, մեկ էլ Վենետիկի հանձնաժողով-բան չպատմեք։ Կասեք՝ շնորհակալություն, հարգելի Վենետիկ, մեր երկրի շահը պահանջում է արագ բարեփոխել ընտրական օրենսգիրքը, շատ շնորհակալություն խորհուրդների համար, ահա ձեզ կոնյակ ու սեւ սալորի չիր, կերեք մինչեւ մենք կարգի բերենք ընտրական օրենսգիրքը»։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԸՕ, Լևոն Բարսեղյան, արտահերթ ընտրություններ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon