Լևոն Զուրաբյան. Հայաստանում կա միայն մեկ քաղաքական ուժ, որը Ֆեյսբուքում պայքարը դարձրել է կյանքի նպատակ

Խոսք 05.11.2021   20:57   1397

Նոյեմբերի 4֊ին իմ հանրային էջը ենթարկվել է հաքերային հարձակման։ Անհայտ անձինք, կոտրելով էջի ադմիններից մեկի Ֆեյսբուքյան օգտահաշիվը, օգտագործել են այն ֆեյք ադմին ավելացնելու նպատակով։ Սույն ֆեյք ադմինը ջնջել է իմ բոլոր ստատուսներն ու հարցազրույցները ԱԺ վերջին ընտրություններից ի վեր։ 

Թե ում էին խանգարում ապրել այդ ստատուսները եւ հարցազրույցները, կարծում եմ, երկար կռահելու խնդիր չէ։ Հայաստանում կա միայն մեկ քաղաքական ուժը, որը Ֆեյսբուքում պայքարը դարձրել է կյանքի նպատակ, այն վեր դասելով հայրենիքի անվտանգությունից, բարոյականությունից եւ ընդհանրապես որեւէ հիմնարար արժեքից։

Շատ նեղվելու բան չկա, վերականգնման աշխատանքները սկսված են։  Միայն մի բանի համար իմ տեղը չեմ գտնում` թե ինչու էին որպես պրոֆիլի նկար դրել Ռոնալդոյի նկարը։ Չէ´ որ ես աշխարհի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ համարում եմ Մեսսիին։

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon