«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Հեղաշրջում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նոր «grand plan»-ը

Լևոն Զուրաբյան. Հեղաշրջում՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նոր «grand plan»-ը

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բացահայտում է ռոբասերժականների պլանը և քննադատում իշխանություններին այդ պլանի իրագործմանն ակամա օժանդակելու համար։ 

««Վերնատունը» Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թալանի պաշտպանության կոմիտեն է։ Այնտեղ հավաքվել են հերթափոխ կասկածյալները՝ նրանք, ովքեր միշտ եղել են թալանի գործում և պաշտպանում են դա. Նրանք ունեն «grand plan»․  հետևյալն է՝ նախ ձգձգել բոլոր դատավարությունները, որոնցով դատվում են կամ կարող են դատվել։ Այնուհետև անել ամեն ինչ՝ հասարակության ուշադրությունը շեղելու այդ գործերից՝ բարձրացնելով հարցեր, որոնք Հայաստանի օրակարգի հետ որևէ կապ չունեն, բայց  ունեն ժողովրդին փողոց հանելու պոտենցիալ։ Երբ ժողովուրդը գրգռվի, օգտագործելով օրվա վիճակը, տանել դեպի բախումներ, որոնց ընթացքում կփոշիացնեն Փաշինյանի կառավարության դեմոկրատական իմիջը։ Իսկ դրանից հետո իրենց հաշվարկներով հեղաշրջում կանեն անգամ ահաբեկչական մեթոդներով։ Դա տեխնիկայի հարց է դառնում իրենց համար»,- համոզված է Զուրաբյանը։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրի  տեսանյութում