«  Նոյեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Մենք այս իշխանությունների իրական ընդդիմությունն ենք»

Լևոն Զուրաբյան. «Մենք այս իշխանությունների իրական ընդդիմությունն ենք»

«Բոլորը գիտեն, որ այս օբյեկտը Սերժինն է, մյուսը Քոչարյանինը, այն մյուսը՝ մեկ ուրիշինը։ Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ այսինչ բիզնեսը կամ օբյեկտը պատկանում է Լևոն Տեր-Պետրոսյանին կամ նրա շրջապատի մարդկանց»,-ասում է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վերջին 30 տարիներին Հայաստանում գործող համակարգային կոռուպցիայի, թալանի եւ հանցագործությունների բացահայտմանը։


«Հեղափոխության հաղթանակի, 30 տարվա կոռուպցիայի, թալանված փողերի վերադարձի ուղիների, Սասունի ամնեզիայի, Կենտրոնական բանկի եւ բլոքչեյնի ու շատ այլ բաների մասին։
Վլադիմիր Կարապետյանի հարցով զրույցը շեղվեց թեմայից եւ ես չշարունակեցի միտքս։ Լրացնեմ այս ստատուսով։ Կոնգրեսական Վլադիմիր Կարապետյանի ընդգրկումը չի վկայում իշխանության եւ մեր միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության կամ կոալիցիա կազմելու մասին։ Դրա վկայությունն է նաեւ այն փաստը, որ Կարապետյանը նշանակվեց վարչապետի մամլո քարտուղարի պաշտոնում այն ձեւակերպմամբ, որ «պաշտոնավարման ընթացքում ժամանակավորապես կասեցնում է իր կուսակցական գործունեությունը», նշել է Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում: