«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների բազարի. զրույց Լևոն Զուրաբյանի հետ

Հայաստանում քաղաքականությունը վերածվել է պատրանքների բազարի. զրույց Լևոն Զուրաբյանի հետ

Արամ Աբրահամյանի A-politic հաղորդաշարի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Լևոն Զուրաբյանը: Նրա կարծիքով՝ հասարակական գործընթացները չեն կարող պայմանավորված լինել ազգի ԴՆԹ-ով՝ դա վողուց մերժված սոցիալ-դարվինիզմի տեսությունն է:

Պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք աշխարհագրական բաղադրիչներն ազդում են քաղաքականության վրա, հաղորդման հյուրն տեսակետ է հայտնում, որ այդ գործոնները չի կարելի ամբողջությամբ անտեսել, բայց պետության զարգացման համար առանցքային է նոր տեխնոլոգիաների մշակումը կամ կլանումը, ժամանակակից քաղաքակրթական արժեքների ստեղծումը:

Որտե՞ղ են ավարտվում քաղաքական իրատեսությունը, պրագմատիզմը և սկսվում է ցինիզմը, արժեքներին դավաճանելը, անբարոյականությունը:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ այդ հարցին վաղուց արդեն պատասխանել է Նիկոլո Մաքիավելին՝ ասելով, որ պետության ղեկավարը պետք է հնարավորինս ազնիվ ու պարկեշտ լինի, եթե դա չի հակասում պետական շահերին: Այդ համատեքստում հաղորդման հյուրն անդրադարձել է զիջումների գնալու խնդրին: Նրա կարծիքով՝ թույլի զիջումը «խաղաղեցման» որևէ ազդակ չի կարող հաղորդել հակառակ կողմին, հակառակը՝ խրախուսում է նրա ագրեսիվությունը:

Մանրամասները՝  factor.am-ի տեսանյութում: