Լևոն Զուրաբյանը ներկայացնում է «Սյունիքի շուրջ ստեղծված մեծ խաղը և ՏԻՄ ընտրությունների գլխավոր ինտրիգը» (տեսանյութ)

Կարևոր 30.09.2021   20:00   2933

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջոում անդրադարձել է Գորիսի ավագանու առաջիկա ընտրությանը:

«Գորիսի խոշորացված համայնքի (Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Հարթաշեն, Բարձրավան, Որոտան, Շուռնուխ) ՏԻՄ ընտրությունները կարեւորագույն նշանակություն ունեն։ Սյունիքի ամրապնդումն եւ զարգացումը ռազմավարական նշանակություն ունեն ամբողջ Հայաստանի համար։ Այնտեղ պետք է ստեղծել շատ գրագետ եւ արդյունավետ ավագանի, որն ի վիճակի կլինի մշակել եւ իրականացնել զարգացման լուրջ նախագծեր։

Ընտրությանը մասնակցում են երեք թիմ. ՔՊ֊ն, Առուշանյան դաշինքը (որն, ըստ էության ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանին) եւ Հայ Ազգային Կոնգրեսը։

«Սյունյաց Երկիր» լրատվամիջոցին տրված հարցազրույցում ներկայացնում եմ Սյունիքի շուրջ ստեղծված մեծ խաղը, պատմում Գորիսում հին կարգերը վերականգնելու Նիկոլ Փաշինյանի փորձերի մասին, ներկայացնում մեր ծրագիրը եւ այս ընտրությունների գլխավոր ինտրիգը։

Ընտրելով ՔՊ֊ին, գորիսեցիները ստանալու են իրենց խնդիրների անտեսում, որովհետու լիովին ՔՊ֊ի թիմից կախված համայնքապետը ավելի շատ լինելու է հնազանդության ապահովման գործիք, քան համայնքի շահերը առաջ տանող ղեկավար։ 

Ընտրելով Առուշանյան դաշինքին՝ ստանալու են նույն անպտուղ խուժան  հակամարտությունը, ինչ այսօր ունենք Ազգային Ժողովում։ 

Հայ Ազգային Կոնգրեսի հաղթանակը, մինչդեռ, թույլ կտա ունենալ Գորիսի այնպիսի համայնքապետ, որը համագործակցելու է կառավարության հետ համայնքի ամրապնդման գործում, միեւնույն ժամանակ նրա առաջ շատ կոշտ դնելով համայնքի բնակիչների խնդիրները լուծելու պահանջները»։

Ներկայացնում ենք «Սյունյաց երկրի»  հարցազրույցը Լևոն Զուրաբյանի հետ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գորիս, ՏԻՄ ընտրություններ, ՀԱԿ, Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon