Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին (տեսանյութ)

Կարևոր 24.11.2021   19:00   707

Հայաստանում այսօր ունենք մի ղեկավար, որը իշխանության մոլագար է և դրա համար պատրաստ է ստել, արդարանալ, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով  Փաշինյանի նոյեմբերի 23-ի ասուլիսին:

«Իրականում ենթատեքստերը, որ կարդաս, ամբողջ այս հարցազրույցը նվիրված էր միայն մեկ գործին` արդարացնել այն խայտառակ ձախողումը, որ ինքն ունեցավ կապված Արցախի խնդրի հետ` փաստորեն տանելով մեզ դեպի ադրբեջանական և թուրքական պատերազմի աղետը, և ինքը, կարծում եմ, մինչև կյանքի վերջը զբաղված է լինելու այս գործով` արդարանալու, թե ինչու է ինքը նման բան արել կամ եթե չի կարողանում արդարանալ, սկսում է ստել, բերել կեղծ հիմնավորումներ:

Ծանոթ լինելով և վերլուծելով իր երեք տարվա բանակցություններում ներկայացրած դիրքորոշումները, եթե կարելի է դա դիրքորոշում համարել, ես շատ ցածր գնահատական ունեմ իր բանակցային հմտությունների և կարողությունների մասին:

Ես հիմա արդեն կամաց-կամաց հակվում են այն տեսակետին, որ այս բոլոր ուժային լուծումները, որոնց տարափի տակ են ընկել Արցախը, Հայաստանը, կապված են հենց իր բանակցային անկարողության հետ, իր բանակցային հմտությունների սնանկության հետ, որովհետև եթե դու չես կարողանում բանակցել, ճիշտ ներկայացնել ամեն ինչ, պայքարել նրա համար, ինչի համար հնարավոր է, և չպայքարել նրա համար, ինչն անհնար է, այդ դեպքում ամեն ինչ ավարտվում է ծեծկռտուքով, որտեղ դու լինում ես տուժած:

Ամբողջական՝ տեսանյութում

 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon