«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Լավրով. Ճիշտ կլինի եթե իրավիճակը Ղարաբաղում ռուս դիտորդները հսկեն

Լավրով. Ճիշտ կլինի եթե իրավիճակը Ղարաբաղում ռուս դիտորդները հսկեն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ճիշտ է համարում, որ Ղարաբաղում ռուս դիտորդներն իրավիճակը հսկեն։ Նա նման կարծիք հայտնեց Ռուսաստանի ռադիոընկերությունների հետ զրույցում` անդրադառնալով Ղարաբաղյան հարցի լուծմանը։

«Կարծում եմ, որ ոչ թե խաղաղապահներ, այլ դիտորդներ պետք է լինեն Ղարաբաղում»,–ասաց Լավրովը։

Հարցին, թե խոսքը ռո՞ւս դիտորդների մասին է` Լավրովը պատասխանեց` ճիշտ կլիներ, եթե ռուսները լինեին, սակայն վերջնական որոշման պետք է երկու կողմերը հանգեն։

Լավրովը կարծում է, որ Ղարաբաղյան հարցի քաղաքական կարգավորումը հնարավոր է և պետք է ընթանա պայմանավորվածությունների իրականացմանը զուգահեռ։

Նրա խոսքով` անհրաժեշտ է համաձայնեցնել հրադադարի վերահսկողության մեխանիզմը, որը դեռևս ոչ ոք չի սկսել քննարկել: Այդ առնչությամբ Լավրովն արդեն իսկ համապատասխան ազդակներ է ուղարկել երկու կողմերին. կես ժամ առաջ, երբ իրեն զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարարը։

«Նույնպիսի ազդանշան ենք ուղարկում նաև մեր հայ գործընկերներին։ Սա է կրակի դադարեցման բանալին»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք Թուրքիան Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է,  Լավրովն ասաց, որ Ռուսաստանը երբեք Թուրքիային չի դիտարկել որպես ռազմավարական գործընկեր

«Թուրքիան մեր գործընկերն է, շատ ուղղություններում մեր գործընկերությունը մարտավարական բնույթ է կրում»,–ասաց նա։

Լավրովը նշեց, որ Թուրքիան իր հետաքրքրություններն ունի տարածաշրջանում, և կարևոր է, որ այդ հետաքրքրություններն օրինական լինեն։

«Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել Է Թուրքիան և որը մի քանի անգամ արտահայտել է նախագահ Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա։ Մենք չենք կարող համամիտ լինել այն հայտարարության հետ, թե կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծում»,– հայտարարեց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ ցավոք, Թուրքիան կարողացավ նման տեսակետհայտնել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որը կձեռնարկի Ադրբեջանը, ներառյալ ռազմական գործողություններին։