Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր

Պաշտոնական 02.02.2021   10:00   71

Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ փետրվարի 2-ին, բանակցություններ կանցկացնի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Տեղեկությունը հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

ՌԴ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր
Նշվում է, որ բանակցությունները կանցկացվեն Մոսկվայում`փետրվարի 2-ին։

«Սերգեյ Լավրովն ու Ան Լինդեն կքննարկեն նաև հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը Ուկրաինայի Արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 20–ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմական իրադրության հարցն ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել էր ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։

Հանդիպման ժամանակ ընդգծվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Այվազյանը շեշտել էր կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական իրականացման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում շեշտելով Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը։
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ, Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon