Լեհ քաղաքական գործիչը իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին

Հասարակություն 20.01.2021   10:30   2041

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու խնդրագիր է ստեղծել:

Քաղաքական գործիչը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «խնդրագիրը ստորագրել է 126 176 մարդ: Ստորագրահավաքը պաշտոնապես ավարտվել է: Սա այն մարդկանց ձայնն է, որոնք ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել միջազգային դատարանում»:

Թոմաշ Լեխ Բուչեկը նշել է, որ այս խնդրագիրը ստեղծվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա:

Նա մեկտեղել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին փաստեր:

Ընդհանուր առմամբ, 40 էջանոց փաստաթուղթը, որը կհրապարակվի 1000 կամ 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին:

Թոմաշ Լեխ Բուչեկն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Իլհամ Ալիև, Թոմաշ Լեխ Բուչեկ, գերիներ.ռազմագերիներ, Հաագայի դատարան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon