«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Լիբանանցիները պահանջում են միջազգային անկախ հետաքննություն անցկացնել

Լիբանանցիները պահանջում են միջազգային անկախ հետաքննություն անցկացնել

Բեյրութում հուժկու պայթյուններից տուժած կամ հարազատներին կորցրած տասնյակ լիբանանցիներ կոչ են անում միջազգային անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու արյունալի միջադեպի պատճառները, հաղորդում է «Ազատությունը»:

«Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ փաստահավաք և անկախ առաքելություն սկսել, անցկացնել միջազգային հետաքննություն՝ մարդկության դեմ կատարված հանցագործության հոդվածով»,-հայտարարել է տուժածների փաստաբան Նադա Աբդելսաթերը։

Ըստ պաշտոնական վարկածի, պայթյունները, որոնց  հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել, առնվազն 300 հազարը դարձել են անօթևան, տեղի էին ունեցել նավահանգստում ամբարված մոտ 3000 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով։

Շարունակական ցույցերից հետո՝ անցած շաբաթ, կառավարությունը՝ ողջ կազմով հրաժարական է ներկայացրել։