«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մեկնարկել է Այվազյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Մեկնարկել է Այվազյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Երևանում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ։ 

«Հանդիպմանը ներկա են նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը», նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը Երևան են ժամանել Ադրբեջանից, որտեղ շաբաթ օրը հանդիպել էին Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Մինսկի խումբը որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինքն էլ համանախագահներին Բաքու չի հրավիրել։

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախանագահ Իգոր Պոպովը ո՛չ Բաքու, ո՛չ Երևան չի այցելել։

Հավելենք, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան էին այցելել պատերազմից առաջ։