«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Մելիքսեթ Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

Մելիքսեթ Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։ Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ», – ասվում է համապատասխան որոշման մեջ։

Մելիքսեթ Պողոսյանը ազատամարտիկ է, արցախյան 90-ականների ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազատագրական ջոկատի հրամանատար, գնդապետ։

Նա այս պաշտոնում կփոխարինի Հունան Պողոսյանին, որը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերի 16-ին, պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրել 2020-ի դեկտեմբերի 1-ին։