«  Հունիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Яндекс.Метрика

«Մենք դպրոցից նոր դուրս եկած էրեխեքին թողեցին բայրաքթարների տակ՝ մենակ մեր աղոթքների հույսով»

«Մենք դպրոցից նոր դուրս եկած էրեխեքին թողեցին բայրաքթարների տակ՝ մենակ մեր աղոթքների հույսով»

Նա ֆիգ ծելեպուզիկներ, փուչիկներ ու համերգներ։ Մենք դպրոցից նոր դուրս եկած էրեխեքին թողեցին բայրաքթարների տակ՝ մենակ մեր աղոթքների հույսով, հազարներին էլ առանց իրանց պաշտպան-պապաների թողեցինք, հաջորդ սերունդներին էլ չգիտեմ ՝ ինչ ապագա ա սպասում, ֆեյսբուքի իր էջում գրում է Լուսինե Սողոմոնյանը:

Շանթ Նավոյանի պատերազմի օրերին գրած օրագրից,  հաջորդ արկերից մեկը պիտի օրեր անց կյանքը խլեր...

«Երրորդ օրն էր, արագ տեղափոխվեցինք հիմնական կրակային կետ ու սկսեցինք արկեր իջեցնել՝ կրակելու համար: 80 կգ արկերն իջեցնելուց աչքս ընկավ ինձնից մի 30 մետր հեռու գտնվող մեծ ու կարմիր պտուղներով նռնենու վրա: Երկու օր ոչինչ չընդունած ստամոքսս ու կռվի լրջությունը պատկերացնող ուղեղս սկսեցին պատերազմել: Ոտքերս վազում էին՝ մեքենայից արկ իջեցնելու, բայց աչքս նռնենուց չէր կտրվում: Ուշք ու միտքս ծառին մոտենալն ու նուռ խժռելն էր: Ականջիս սուլոց լսվեց, գլուխս վախվորած թեքեցի վերև, ու վրաս կարմիր անձրև թափվեց: Պայթյունը մի պահ խլացրել էր, ինձ գցեցի գետնին ու սկսեցի գոռալ տղերքի անունները, որ համոզվեմ՝ բոլորը լավ են: Չորսն էլ լավ էին: Նայեցի կողքերս՝ ամեն ինչ նույնն էր, մենակ նռնենին չկար. արկն ընկել էր ուղիղ վրան ու փոշիացրել: Նրա տեղում մուգ ծուխ էր բարձրանում: Տպավորություն էր, թե ընկեր եմ կորցրել: Քայլեցի թաքստոց, նստեցի հողին ու սկսեցի դեմքս մաքրել քաղցր կարմիրից: Իմ ուղղությամբ կրակված առաջին արկն իր վրա վերցրեց նռնենին»: