«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Մեսրոպ Հարությունյան. ԱԺ-ի մասին կամ լավ, կամ ոչի՞նչ…

Մեսրոպ Հարությունյան. ԱԺ-ի մասին կամ լավ, կամ ոչի՞նչ…

Ալիք Մեդիա. «Եվ այսպես՝ երկար «տվայտանքներից» հետո ՀՀ ԱԺ խորհուրդը որոշեց Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի (փաստաթղթի երկար-բարակ անվանումը չգրեմ) հավելվածում փոփոխություններ կատարել եւ սահմանել, որ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում։

Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Ընդ որում՝ այս նախագծի հեղինակներից մեկը նախկին լրագրող է։

Լավ, էս կարգը գրելուց առաջ տեսնես դրա հեղինակները ջանք թափե՞լ են՝ կարդալու «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ՝ «Լրագրողի հավատարմագրումը» հոդվածի 3-րդ մասը։ Մեջբերում եմ՝

«3. Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք՝
1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը՝ մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.
2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների՝ ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը.
3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար»։

Ուշադրություն դարձրեք հատկապես 1-ին կետին։ Սահմանելով, որ լրագրողները կարող են աշխատել միայն «առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում», դույն կարգը բացառում է հավատարմագրված լրագրողների մուտքը մշտական հանձնաժողովների նիստերին։ Իսկ ով կասի, թե մշտական հանձնաժողովները ԱԺ ստորաբաժանումներ չեն, թող առաջինը քար նետի ինձ վրա։

Արդ, համաձայն օրենքից մեջբերված հոդվածի, միայն «առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում» լրագրողների աշխատելու մասին դրույթը, որը սահմանափակում է հավատարմագրված լրագրողների իրավունքը՝ ներկա լինելու ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին, իրավաբանական ուժ չունի եւ ենթակա է անվավեր ճանաչվելու։

Օրենքից մեջբերված հատվածում ուշադրության է արժանի նաեւ 3-րդ կետը։ Եթե մի լրագրողին մշտապես կհրավիրեն պատգամավորի աշխատասենյակ եւ միայն նրա հարցերին կպատասխանեն (իսկ որ էդպես կլինի, ուղղակիորեն բխում է տվյալ կարգի ոգուց, այն է՝ զրույցի հրավիրել միայն իրենց հարմար հարցեր տվողներին), ապա, բնականաբար, դա հենց կնշանակի անհավասար պայմաններ ստեղծել հավատարմագրված լրագրողների համար, որովհետեւ մի մասը միշտ կունենա բացառիկ տեղեկություններ ստանալու իրավունք, իսկ մյուս մասը (անհարմար հարցեր տվողները) զրկված կլինի դրանից։

Խմբագիր, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում