Մեսրոպ Հարությունյան. «Լոզունգներ», «բանավեճեր» և գործի բացակայություն

Խոսք 14.05.2021   14:13   183

aliqmedia.am. «...Քայլ առ քայլ ուսումնասիրե՛ք Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո անցած երեք տարվա արածները եւ կտեսնեք՝ մեկին մեկ համապատասխանում են անհաղթ հերոս Քաջ Նազարի «կարիերային», «լոզունգներին» ու «նազիր-վեզիրների» հետ հարաբերություններին։ Ընդ որում՝ Ուստիանն էլ կա ու ակտիվ դերակատարում ունի։

Ուստի մի լոզունգ էլ ես առաջարկեմ առողջ ու մտածող ուժերի համար. «Մերժե՛նք քաջնազարականությունը»։

Ընդսմին, «քաջնազարականությունը» վերաբերում է էսօր իշխանության համար պայքար մղող համարյա բոլոր ուժերին՝ Կառավարության կամ ԱԺ-ի շենքում նիստ անողներին, կառավարական «դաչաներում» թաքնվածներին ու նրանց դեմ ցույց անողների ղեկավարներին։

Ցավոք, իմ առաջարկած լոզունգը չի աշխատելու, որովհետեւ ժողովուրդը դեռ մեկի կամ մյուսի մեջ փրկիչներ, այսինքն՝ նոր «քաջնազարներ» է որոնում…

Հիմա որ ասեմ՝ ապարդյուն, կդառնամ հոռետեսների հոռետեսը։

Բայց, դե, էդպես է։

Ասո՛ւմ եմ՝ ապարդյո՛ւն փնտրտուք է։

Հ. Գ. Ես միտումնավոր չանդրադարձա միակ քաղաքական խոսքի՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միանգամայն սթափ առաջարկի վերաբերյալ Փաշինյանի արձագանքին, որովհետեւ վարչապետի աթոռին կառչած սույն անձը ցույց է տվել, որ ինքը որեւէ նորմալ խոսք ընկալել, առավել եւս վերլուծել չգիտի։ Նա սեփական «հանճարեղությունից» ու «աննախադեպությունից» բացի այլ բան չի ընդունում։ Ընդհանրապես, այս մարդուն որեւէ բան բացատրելն իմաստ չունի. նա մի գրամ անգամ չի աճել դպրոցում սովորած ոտանավորը հատուկ պաթոսով արտասանելու մակարդակից։ Իսկ էդ ոտանավորներից անդին գործի ու գործունեության իսպառ բացակայությունն է։

Լրագրող, փորձագետ Մեսրոպ Հարությունյան

Ամբողջական՝ սկզբնաղբյուր aliqmedia.am կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Մեսրոպ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon