Մի ռազմավարի պատմություն․ դեպք, որն իր տեսակով միակն է ԼՂ հակամարտության ընթացքում. Հետք

Քաղաքական 19.11.2021   13:14   289

Հետք. «Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքում՝ սկսած 1990-ականներից, ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ բազմաթիվ են եղել կողմերից մեկի՝ մյուսի զինտեխնիկան ռազմավար վերցնելու դեպքերը: Սակայն դրանց մեջ կա մի դրվագ, որի մասին քչերը գիտեն, այնինչ դա Հայաստանի հատուկ ծառայությունների իրականացրած լավագույն գործողություններից մեկն է, որի արդյունքում մերոնք առանց մի կրակոց արձակելու տիրացան թշնամու թանկարժեք մարտական օդանավին: Այս դրվագն աննախադեպ էր, ու մինչ օրս նման բան չի կրկնվել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում:

Հատուկ օպերացիան որքան որ յուրօրինակ էր, այնքան էլ համեստ մնաց. դրա մասին թե՛ այդ տարիներին, թե՛ հետագայում շատ քիչ խոսվեց ու գրվեց: Իսկ օդանավը մինչ օրս կայանված է մեր երկրում, բայց դրա շուրջը «ռազմավարի պուրակ» չի ստեղծվել: 
Առաջին պատերազմում հաղթանակ տարած Հայաստանն ու Արցախը, անշուշտ, նման մի քանի պուրակ բացելու հնարավորություն ունեին, սակայն մեր տարբերությունը թշնամուց քսենոֆոբիայի ու ֆաշիզմի կարմիր գիծն է, որից այն կողմ է անցել Ադրբեջանը՝ իր բռնապետական ռեժիմի գլխավորությամբ:
***
1993 թ․ հունվարի 14-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) «ՄիԳ-25ՊԴ» կործանիչ-կալանիչը (истребитель-перехватчик․ նախատեսված է առաջին հերթին հակառակորդի ռմբակոծիչներն ու թեւավոր հրթիռները ոչնչացնելու համար), որը դեռ կրում էր խորհրդային ՌՕՈւ-ի կարմիր աստղն ու 04 համարը, երկինք բարձրացավ Գյանջայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Դալյարի ավիաբազայից, որը նախկինում օգտագործվում էր խորհրդային բանակի կողմից։

Օդաչուի ազգանունը, ըստ ադրբեջանական աղբյուրի, Ռեւա էր, որը պայմանագրային հիմունքներով ծառայության էր անցել ադրբեջանական բանակում։ Նրա առջեւից ընթանում էր մեկ այլ վարձկանի՝ Ալեքսանդր Պլեշայի «ՄիԳ-25»-ը։ Դալյարից ինքնաթիռները թռել էին դեպի հարավ՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, որտեղ պիտի մարտական առաջադրանք կատարեին։ Երբ անցել էին Մռավի լեռնաշղթան եւ ուղղություն վերցրել դեպի Մարտակերտ (1992-ի հունիսին ադրբեջանցիները խորհրդային բանակից մնացած ուժերի աջակցությամբ գրավել էին Շահումյանի շրջանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը), Պլեշան հանկարծ նկատել էր, որ հետեւից եկող Ռեւայի ինքնաթիռը չկա։

Ադրբեջանում նախ մտածել էին, որ Ռեւան, որն իր առաջին թռիչքն էր իրականացնում այդ երկրի օդուժի կազմում, աղետի է ենթարկվել՝ բախվելով Մռավի սարերին, բայց հետո պարզել էին, որ օդաչուն ինքնաթիռը փախցրել է Հայաստան։
***

«Վեստիի» թղթակիցն Դմիտրի Պիսարենկոն հիշում է, որ 1993-ի ձմռան այդ օրը իրեն եւ ռազմական գործողությունները լուսաբանող այլ թղթակիցների հրավիրել էին նախագահ Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ փակ հանդիպման։ Լրագրողներին նախապես զգուշացրել էին տեսախցիկներ չվերցնել, իսկ հետո Մանուչարյանն ինքը տեղում խնդրել էր գրառումներ ու ձայնագրություն չանել։

«Դուք պետք է իմանաք այդ մասին, բայց հաղորդեք այլ բան։ Այդպես է պետք՝ ելնելով պետության շահերից»,- Պիսարենկոյի պատմելով՝ ասել էր Մանուչարյանն ու հավելել, որ վաղ թե ուշ իրականությունը հայտնի է դառնալու եւ տարբեր խոսակցությունների տեղիք է տալու, ու հավանաբար խեղաթյուրումներ կլինեն։ Դրա համար նախագահի խորհրդականը լրագրողներին խնդրել էր հանդես գալ միասնական ճակատով։

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դմիտրի Պիսարենկո, «ՄիԳ-25ՊԴ», Լևոն Տեր- Պետրոսյան, Աշոտ Մանուչարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon