«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է

Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է

«Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր 69 ուղևորները ստուգվել են»,- «Ազատության» հետ զրույցում ասել է «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը:

Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ որոշ նշաններ է ունեցել. 

«Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»:

Արդյոք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում:

Միլանից ժամանածներից շատերը բժշկական դիմակներով էին, պատմեցին, որ ջերմաչափվել, ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը, խուճապ չկա:

Ավելին՝ սկզբնաղբյուրի տեսանյութում