«  Նոյեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

ՄԻՊ. Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ զեկույցը

ՄԻՊ. Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական ԶՈՒ վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ զեկույցը

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:

Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում է ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասինն:

Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգկարյան