«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Մոսկվան ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը

Մոսկվան ասել է` որն է Ղարաբաղի իրադրության կարգավորման առաջնահերթությունը

Ռուսաստանի պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում ի թիվս կարևոր այլ հարցերի շեշտադրել է նաև Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի կառույցների գործունեության կարևորությունը։ Փաստաթուղթն այսօր հրապարակել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Լեռնային  Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման ջանքերի շրջանակում առաջնահերթություն է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Օգտակար ենք համարում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ռուսական խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում իրականացվող հումանիտար աշխատանքներին: Այդ կառույցների հնարավոր աշխատանքի ձևաչափը պետք է համաձայնեցի Բաքվի և Երևանի հետ ուղղիղ համակարգմամբ»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ: