Մոսկվայում ադրբեջանական բանդաները հարձակվել են հայերի վրա (տեսանյութ)
Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակվել են տեղի հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:
Տեսանյութերը տարածած Инфотека24.ru կայքը հայտնում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ադրբեջանցիները Մոսկվայում բանդաներ են ձևավորում տեղի հայերի վրա հարձակումներ կատարելու նպատակով:
Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն ծանոթ մի հայի ադրբեջանցիները դանակահարել են:
Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:
Նյութը հասանելի է նաև ռուսերեն