Մոտ 50 թուրք իսլամիստ ներխուժել է Վիեննայի կաթոլիկ տաճար

Աշխարհ 31.10.2020   10:30   196

Ազգությամբ թուրք մոտ 50 իսլամիստ ներխուժել է Վիեննայի Սբ.Անտոնիոս Պադովացու կաթոլիկ տաճար: Այս մասին հայտնում է Kurier թերթը: 

Թուրքերը գոչել են «Ալլահ Ակբար», ոտքերով հարվածել նստարաններին և խոստովանարանին: Տաճարի ավագ քահանայի տեղակալը ահազանգել է ոստիկանություն, սակայն երիտասարդները դեպքի վայրից հեռացել են նախքան իրավապահների ժամանելը: Այնուամենայնիվ, համաձայն ոստիկանության հաղորդագրության, պատահարը տեսաձայնագրվել է:

Ենթադրվում է, որ հարձակմանը մասնակցել են ծայրահեղական թուրք իսլամիստները, որոնք արդեն մի քանի ամիս է, ինչ ուշադրություն են գրավում: Իրավապահներին հաջողվել է նույնականացնել 50-ից 10-ին, որոնք ներքաշված են եղել հասարակական կարգի խախտման տաբեր դեպքերում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         թուրք իսլամիստներ, Վիեննա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon