Մուրադով. Բաքու են վերադարձել 2 ադրբեջանցի գերիներ

Պաշտոնական 28.12.2020   18:20   121

Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ գերիներ են փոխանակել Ռուսաստանի Դաշնության հետ եռակողմ համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ–ն տեղեկությունն այսօր հայտնել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

Նա նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 - ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։

«Իմ անձնական վերահսկողության տակ գտնվող ռուս խաղաղապահների կողմից կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցի և Երևան են վերադարձվել են չորս հայ գերիներ», - ասել է Մուրադովը:

Նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բաքու, գերիների փոխանակում, ՌԴ ՊՆ, Ռուստամ Մուրադով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon