«  Փետրվար 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Яндекс.Метрика

Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունն ու այն հետ է ուղարկել

Նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունն ու այն հետ է ուղարկել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իր առարկություններով ՀՀ վարչապետին է վերադարձրել ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնակության հրամանագրի նախագիծը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծատռայությունից։

«Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ վարչապետի առաջարկած հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ:

«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում:

Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Արմեն Սարգսյանի ամբողջական հայտարարությունը՝ ԱՅՍՏԵՂ

Թարմացված՝

Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը Նիկոլ Փաշինյանը  կրկին ուղարկել է նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: