Առաջարկվում է գլխավոր դատախազին ու նրա տեղակալներին աշխատավարձի 90-120 %-ի չափով ամսական հավելավճար տալ

Պաշտոնական 02.11.2021   12:42   494

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Տեղեկությունը հայտնում է Tert.am-ը ՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից, որտեղ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել այդ նախագիծը։

Համաձայն նախագծի` որպես առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվել գլխավոր դատախազի, նրա չորս տեղակալի պաշտոնները,ամենաբարձր գործակիցն էլ` 120, սահմանվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվել 90%-ով,գլխավոր դատախազի տեղակալի համար 100%, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար ևս 100 %։

Նշենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձի գործակիցը 15 է, բազային աշխատավարձը 66 140 դրամ է, ստացվում է գլխավոր դատախազի ամսական աշխատավարձը 992 100 դրամ է` հարկերով։ Տեղակալների համար սահմանված է 11 գործակիցը, ամսական աշխատավարձը կազմում է 727 540 դրամ։

Որոշումն ընդունելու դեպքում հավելավճարները կտրվեն յուրաքանչյուր ամիս աշխատավարձի հետ։

Հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը որպես պատճառ նշում է այն, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն է արվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Նշենք՝ այսօր շտապ օգնության վարորդները հրաժարվում են աշխատել, պահանջում են աշխատավարձի բարձրացում: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արդարադատության նախարարություն, գլխավոր դատախազություն, հավելավճար

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon