Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը, ադրբեջանցիները փորձել են ներթափանցել Հադրութ
Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ. Արցախի Պաշտպանության բանակը շարունակում է խմբի ոչնչացման գործողությունը՝ տեղեկացնում է Արցախի ՊՆ-ն:
«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:
Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»:
Ըստ պայմանավորվածության՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ է մտել Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը:
Читать на русском