Ի՞նչ հետևանքներ է ունենում մարիխուանայի օգտագործումը

Աշխարհ 17.12.2019   15:00   526

Միավորված ազգերի կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակը մարիխուանան դասակարգում են որպես հոգեներգործուն նյութ, որն ունի կախվածություն առաջացնելու պոտենցիալ, a1plus.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում են Նարկոլոգիական հանրապետական կենտրոնից։

Նշվում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիվանդությունների 10-րդ վերանայման միջազգային դասակարգչի՝ կաննաբինոիդների խմբի թմրամիջոցներից (այդ թվում՝ մարիխուանայից) կախվածությունը դասակարգվում է հոգեներգործուն նյութերի գործածման հետևանքով առաջացող հոգեկան և վարքային խանգարումների խմբում որպես առանձին հիվանդություն (ծածկագիրը՝ «F12.2»)։

Մարիխուանայի անգամ մեկանգամյա գործածումը կարող է առաջացնել հետևյալ բացասական հետևանքները՝

  • Տեղի և ժամանակի նկատմամբ ապակողմնորոշում,
  • Ընկալման ֆունկցիայի խանգարում,
  • Վախ, տագնապ, կասկածամտություն,
  • Մտածողության ֆունկցիայի խանգարում,
  • Հիվանդության սրացում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մոտ:

Երկարատև կամ կանոնավոր գործածումն առաջացնում է՝

  • Կախվածության համախտանիշ,
  • Ճանաչողական ֆունկցիայի կայուն խանգարում,
  • Հաճախ անդառնալի հոգեախտաբանական խանգարումներ,
  • Անքնություն,
  • Շնչառական և սրտանոթային համակարգերի ախտահարումներ,
  • Հոգեախտաբանական և սոմատովեգետատիվ այլ խանգարումներ։

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում զերծ մնալ հոգեներգործուն նյութերի մասին պատմող կասկածելի և ոչ մասնագիտական աղբյուրներից՝ հաշվի առնելով, որ մարիխուանայում պարունակվող նյութերի «օգտակարության» կամ «ոչ վնասակարության» մասին տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է խիստ խեղաթյուրված։  

Բացառեք ձեր կյանքից հոգեներգործուն նյութերը և ձևավորեք առողջ կենսակերպ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առողջություն, մարիխուանա, Նարկոլոգիական հանրապետական կենտրոն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon