Արցախ
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Ալիևի և Էրդողանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձևերը
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագործությունների և Արցախի դեմ վայրագությունների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջոցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը:
Տեղեկությունը Թվիթերի իր էջում գրել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:
Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զենք մատակարարելու համար ՝ ագրեսիային մասնակցելու համար։