Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմում նոր նշանակում է արել

Պաշտոնական 20.01.2020   12:43   507

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝

1. Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-5-Ղ1-1)։

2. Լուսինե Ալեքսանյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։

Լուսինե Առաքելյանը ծնվել է 1986 թ., Երևանում

Կրթություն
2003-2008 թթ. - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, տեսական տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն
2006-2007թթ. - «Ալեքս Գոռ» ՍՊԸ` օպերատոր
2007-2008թթ. - «Լուսար Ալեքս» ՍՊԸ` փոխտնօրեն
2009-2012թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության ռեֆերենտ (պայմանագրային հիմունքներով)
2012-2018թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ
2018-2019թթ. - Վարչապետի աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ
2019-2020թթ. - Վարչապետի աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար
2020թ. հունվարի 17-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ

Այլ տվյալներ
Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի ֆինանսաբանկային ուսումնական կենտրոն 02/10/2008-16/01/2009 , «ՀՀ կենտրոնակա բանկ.ներածականԼեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոց , 21/10/2013-21/10/2013 , «Քաղաքացիական ծառայություն՝ կանոններ, ինստիտուտներ և փորձառնություն»Չինաստանի մանր և միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցման կենտրոն , 14/06/2014-04/07/201, Լեհաստանի հանրային կառավարման ազգային դպրոց , 30/11/2015-11/12/2015 , «Արևելյան երկրներում քաղաքացիական ծառայության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ուժեղացում»
ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ` 01/06/2015-12/06/2015 - «Ավենյու Քընսալթինգ Գրուպ» ՍՊԸ` 19/10/2015-20/10/2015 - «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոց` 07/12/2017-08/12/2017

Լուսինե Առաքելյանը անկուսակցական է, ամուսնացած չէ:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կառավարություն, Լուսինե Ալեքսանյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon