«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Նոր զարգացումներ Մարտի 1-ին բուն կրակողների մասին. հայտնի են հրահանգ տվողների անունները

Նոր զարգացումներ Մարտի 1-ին բուն կրակողների մասին. հայտնի են հրահանգ տվողների անունները

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները որոշում են կայացրել բավարարել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և արտահանձնելու են ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանին: Սրան զուգընթաց  Ռուսաստանում ձերբակալվել է Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Վահագն Հարությունյանը, սակայն մեկ օր անց ազատ է արձակվել: Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող մի շարք անձանց նկատմամբ Ռուսաստանի վարքագիծը առնվազն հարցեր է առաջացնում, տպավորություն է, որ ռուսական կողմը որոշակիորեն հովանավորում է Մարտի 1- գործով անցնող անձանց, ովքեր ապաստանել են Ռուսաստանում:

Արդյո՞ք այս հանագամանքը որևէ կերպ վտանգելու է Մարտի 1-ի քրեական գործի հետագա ճակատագիրը: Ի՞նչ շարժառիթներ ունի ռուսական կողմը: Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է  փաստահավաք խմբի նախկին անդամ, Մարտի 1-ի տուժածների և տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ: