«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Օ'Բրայեն. ԱՄՆ-ը դրդում է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հրադադար հաստատել

Օ'Բրայեն. ԱՄՆ-ը դրդում է Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հրադադար հաստատել

ԱՄՆ-ը համոզում է Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմ հաստատել, որն արդեն ընդունել է այդ առաջարկը, հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը CBS-ին տված հարցազրույցում։

«Շաբաթվա վերջին օրերին մենք զբաղված ենք նրանով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին պայմանավորվենք։ Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք դրդում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրան (հրադադարի հաստատման ռեժիմն ընդունել)»,-նշել է Օ'Բրայենը։