Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 մարդ

Կարևոր 31.08.2020   11:00   843

Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ:

Երեկ 490 թեստ է արվել, ընդհանուր՝ 205940 (ախտահանման պատճառով հիմնական լաբորատորիան կիրակի օրերին չի աշխատում):

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ.

պացիենտները եղել են 85 տարեկան տղամարդ և 84 տարեկան կին: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:

ՀՀ ԱՆ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon