«  Դեկտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. դեկտեմբերի 2

Պատմության այս օրը. դեկտեմբերի 2

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ստրկության վերացման համար պայքարի միջազգային օրը (International Day for the Abolition of Slavery) *
  • 2D նկարիչների օրը *

Ազգային

  • Կուբա - Հեղափոխական զինված ուժերի օրը
  • Մյանմար - Ազգային Տոն
  • Նոր Զելանդիա - Հողաթափերի ազգային օրը (National Jandal Day) *
  • ԱՄԷ - Անկախության օրը
  • Ռուսաստան - Բանկային աշխատողի օրն է

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - iPhone-ում գործարկվեց Viber մեսենջերը։
2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները: 
1990 - «Սոյուզ ՏՄ-11» տիեզերանավի մեկնարկը միջազգային անձնակազմով (Վիկտոր Աֆանասյով, Մուսա Մանարով, Տոյեխիրո Ակիյամա):
1971 - Խորհրդային «Մարս-3» միջմոլորակային ավտոմատ կայանը աշխարհում առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Մարսի մակերևույթին:
1958 - Երևանում հիմնվում է սովետա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։
1920 - ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։
1920 - Լենինը ողջույնի հեռագիր է հղում Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։
1920 - Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև, որն ավարտեց թուրք-հայկական պատերազմը։

  • Պայմանագիրը կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։  
  • Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։
  • Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով, իսկ հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

1816 - Վենետիկ է գալիս Ջորջ Բայրոնը՝ հայոց լեզու սովորելու և ծանոթանալու հայ գրականությանը։
1804 - Նապոլեոն I Բոնապարտը իրեն հռչակեց Ֆրանսիայի կայսր:
1409 - Բացվեց Լայպցիգի համալսարանը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Մատտեո Դարմյան, հայազգի իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
1981 - Բրիթնի Սփիրս, ամերիկացի ճանաչված երգչուհի
1976 - Վլադիմիր Յանոչկո, սլովակ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1910 - Արտաշես Մկրտչի Մամիջանյան, հայ խորհրդային ճարտարապետ
1897 - Հովհաննես Բաղրամյան, զորահրամանատար, ԽՍՀՄ մարշալ (վ. 1982)

1896 - Գեորգի Ժուկով, խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (մ. 1974)
1891 - Խորեն Սարգսյան, հայ գրականագետ (վ. 1970)
1868 - Գևորգ Զ Չորեքչյան, Ամենայն Հայոց կաթողիկոս (1945-1954), ազգային-եկեղեցական գործիչ (վ. 1954)