Պատմության այս օրը. հոկտեմբերի 1

Օրացույց 01.10.2020   08:45   42

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Տարեցների միջազգային օրը (International Day of Older Persons) *
  • Սուրճի միջազգային օրը (International Coffee Day) *
  • Երաժշտության միջազգային օրը (International Music Day) *
  • Հեպատիտ C-ի իրազեկման միջազգային օրը (International Hepatitis C Awareness day) *
  • Ջրարջերի երախտագիտության միջազգային օրը (International Raccoon Appreciation Day) *
  • Բուսակերության համաշխարհային օրը (World Vegetarian Day) *
  • Բալետի համաշխարհային օրը (World Ballet Day) *
  • Սակեի համաշխարհային օրը (World Sale Day) *
  • Կակաոյի և շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate and Chocolate Day) *
  • CD նվագարկչի օրը (CD Player Day) *
  • Փուչիկների օրն ամբողջ աշխարհում (Balloons Around the World Day) *
  • Բուսական թխվածքի օրը (Vegan Baking Day) *
  • T մոդելի օրը (Model T Day) *
  • Կատարելության ձգտելու օրը (Less than Perfect Day) *
  • Վիլլի Վոնկայի օրը (Willy Wonka Day) *
  • Անհետացած քաղաքների փողոցներով զբոսնելու օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Դդմի համեմունքների ազգային օրը (National Pumpkin Spice Day) *
  • ԱՄՆ - Շներին ման տալու ազգային օրը (National Walk Your Dog Day) *
  • ԱՄՆ - Սև շան ազգային օրը (National Black Dog Day) *
  • ԱՄՆ - Տնական թխվածքի ազգային օրը (National Homemade Cookies Day) *
  • ԱՄՆ - Մազերի ազգային օրը (National Hair Day) *
  • ԱՄՆ - Ժանյակի ազգային օրը (National Lace Day) *
  • ԱՄՆ - Հրշեջ շնիկի ազգային օրը (National Fire Pup Day) *
  • ԱՄՆ - Աստվածաշունչ դպրոց տանելու օրը (Bring Your Bible to School Day) *
  • ԱՄՆ - Կանաչ սոյլենտի ազգային օրը (National Soylent Green Day) *
  • ԱՄՆ - Բնիկ կանանց հավասար վարձատրության օրը (Native Women ' s Equal Pay Day) *
  • ԱՄՆ - Պատեր տալու ազգային օրը (National Book It Day)
  • Բանգլադեշ - Պարաբարանա Պունիմա (Prabarana Purnima) *
  • Բոլիվիա - Ծառատունկի օրը
  • Գվատեմալա - Երեխաների օրը
  • Էստոնիա - Տեղական ինքնակառավարման օրը (Local government day)
  • Ինդոնեզիա - Պանչասիլայի սրբության օրը (Pancasila Sanctity Day)
  • Իռլանդիա - Պոեզիայի ազգային օրը (National Poetry Day) *
  • Կամերուն - Միավորման օրը
  • Կիպրոս - Անկախության օրը
  • Կորեա - Աշնանային երեկո (Չխուսոկ) *
  • Հարավային Կորեա - Զինված ուժերի օրը
  • Հյուսիսային Մարիանյան կղզիներ - Ծառատունկի օրը
  • Միացյալ Թագավորություն - Պոեզիայի ազգային օրը (National Poetry Day) *
  • Միացյալ Թագավորություն - Լինքոլնշիրի օրը (Lincolnshire Day) *
  • Միկրոնեզիա - Չուուկի Սահմանադրության օրը (Chuuk Constitution Day) *
  • Մոնղոլիա - Տարեցների օրը
  • Նիգերիա - Անկախության օրը
  • Շրի Լանկա - Երեխաների օրը
  • Չինաստան - Չինաստանի հիմնադրման օրը
  • Չինաստան - Աշնան միջինքի տոնը *
  • Պալաու - Անկախության օրը
  • Ռուսաստան - Ցամաքային զորքերի օրը
  • Ռուսաստան - Գերոնտոլոգի օրը *
  • Սալվադոր - Երեխաների օրը
  • Սան Մարինո - Ռեգենտների կապիտանների ինվեստիտուրա *
  • Տուվալու - Անկախության օրը
  • Ուզբեկստան - Ուսուցչի օրը
  • Ուկրաինան - Վետերանի օրը

* Հոկտեմբերի 1-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2017 - Հրաձգություն Լաս Վեգասում, ԱՄՆ-ի ամենազանգվածային սպանություններից մեկը (59 զոհ):
2017 - Կատալոնիայի անկախության հանրաքվեն:
1996 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկեց Հարավսլավիայի դեմ 1992-ին սահմանված պատժամիջոցները։
1994 - Պալաու կղզիները (Օվկիանիա) դարձան անկախ պետություն:
1992 - Ռուսաստանում սկսվեց սեփականաշնորհման վկայագրերի՝ վաուչերների տրամադրումը:
1992 - Լիտվայում ներդրվեց նոր արժույթ՝ լիտը:
1989 -
Գանձասարի վանքում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցեց առաջին պատարագը:
1988 - Ստեղծվեց Էստոնիայի Ժողովրդական ճակատը:
1983 -
Պայթյուն Մարսելի միջազգային առևտրական տոնավաճառի խորհրդային, ամերիկյան և ալժիրական տաղավարների մոտ։ 

  • Մեկ սպանված, 26 վիրավոր։ Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA) –ին մոտ «Օրլի Կազմակերպությանը», իսկ այլ տվյալներով «3 Մարտ Կազմակերպությանը»։

1983 - Շվեդական փոստայն գործակալություն թողարկեց «ABBA» քառյակի պատկերով նամականիշ:
1978 - Հուժկու պայթյուն Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակում գտնվող համանուն մզկիթի մոտ։ 

  • Առաջին պայթյունին հաջորդում է երկրորդը՝ առաջին պայթյունի վայրից քիչ հեռու։ Երրորդ պայթյունը ցնցում է Ստամբուլի Սիրքեջի երկաթուղային կայարանի հրապարակը։ Մեկ այլ ռումբ ոստիկանությանը հաջողվում է վնասազերծել։
  • Բոլոր հարվածների պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն։

1977 - Իր մարզական կարիերայի ընթացքում 1363 խաղերում 1281 գոլ խփած Պելեն թողեց մեծ ֆուտբոլը:

  • Վերջին խաղում Պելեն մեկ խաղակես է խաղացել իր վերջին ակումբում՝ Նյու Յորքի «Կոսմոսում» և մեկ խաղակես էլ խաղացել բրազիլական «Սանթոսում», որտեղ սկսել էր իր ֆուտբոլային լեգենդար կարիերան:

1971 - Ֆլորիդայում բացվել է աշխարհի ամենախոշոր ժամանցի վայրը «Դիսնեյուորլդը»:
1967 -
ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունն սկսեց գունավոր պատկերներով ծրագրերի հեռարձակումը:
1967 - «Pink Floyd»-ի առաջին շրջագայության սկիզբը Ամերիկայում:
1964 - Ճապոնիայում շահագործման հանձնվեց աշխարհի առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-սինքանսենը:
1962 - Նիդեռլանդական Նոր Գվինեան անցավ ՄԱԿ-ի ժամանակավոր գործադիր վարչակազմի կառավարմանը:

  • Կես տարի անց այդ տարածքը հանձնվեց Ինդոնեզիային։

1962 - Բարբրա Սթրեյզանդն իր առաջին պայմանագիրը կնքեց "Columbia Records" ձայնագրման ստուդիայի հետ։
1960 - Թողարկվեց առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մեջ ստացավ «կուզիկ» մականունը:
1949 - Հռչակվեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ 
1947 - Բացվեց առաջին փոստային ուղղաթիռային գիծը:

  • "Los Angeles Airways" ընկերությունը թռիչք իրականացրեց դեպի Sikorsky S-51։

1930 - Մոսկվայի Կրեմլում բոլշևիկները պայթեցրին Հրաշքներ վանքը, որը հիմնադրվել էր 1365 տարի:
1924 - Մոսկվայում բացվեց Սատիրայի թատրոնը:
1908 - Հենրի Ֆորդը
ներկայացրեց իր «Ֆորդ Լիզի» (T մոդել) ավտոմեքենայի նոր մոդելը։

  • Այն իր ցածր գնի (850 դոլար), դիմացկունության և տնտեսելու շնորհիվ դարձավ դարի առաջին քառորդի ամենահանրաճանաչ մեքենան:
  • 1927 թվականին թողարկվել է այդ մակնիշի 15 մլն ավտոմեքենա։

1895 - Ֆրանսիան տիրանում է Մադագասկարին։
1881 -
Ֆրանսիայում ստեղծվեց «Բորդո» ֆուտբոլային ակումբը:
1879 - Կարլ Վեյպրեխտի նախաձեռնությամբ Համբուրգում բացվեց առաջին միջազգային բևեռային համաժողովը:
1871 -
Ամերիկյան մորմոնների առաջնորդ Բ. Յանգը ձերբակալվեց 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով։
1869 - Առաջին փոստային բացիկները թողարկվեցին Վիեննայում:
1853 - Ավստրիայում հրեաներին արգելվում է հողային սեփականատերեր լինել:
1847 - Վերներ Ֆոն Սիմենսը, նրա եղբայրները և Յոհան Գալսկեն հիմնադրել են "Telegraphenbauanstalt Siemens & Halske" ընկերությունը, որն այժմ հայտնի է որպես "Siemens AG":

  • Ընկերության գործունեության հետ կապված են այնպիսի նորարարություններ, ինչպիսիք են կայծակնային հեռագիրը, Դինամո-մեքենան, տրանսատլանտյան հեռագրային միությունը, տրամվայը, տրոլեյբուսը, էլեկտրաքարշը, լսողական սարքը, փոխպատվաստված կարդիոստիմուլյատորը, թվային ԱՀԿ-ն և շատ ուրիշներ:

1827 - Իվան Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակը գրավում է Երևանը։
1795 - Ավստրիական Նիդեռլանդների
(ապագա Բելգիայի) միացումը Ֆրանսիային:
1764 - Կանադայի
ռազմական վարչակարգը փոխարինվեց քաղաքացիական օրենքներով:
1661 - Անգլիայում տեղի ունեցավ զբոսանավերով առաջին մրցարշավը։

  • Մրցում էին թագավոր Կարլ II-ը և նրա եղբայր Ջեյմսը:
  • Հաղթեց թագավորը։

1387 - Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ։


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Նիկոլաս Լոպես, ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող
1989 - Բրի Լարսոն (Բրիաննա Սիդոնի Դեսանիե), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA և այլն
1984 - Էրիկ Էլիսոն, ամերիկյան մոդել և դերասանուհի
1983 - Միրկո Վուչինիչ, չերնագորցի ֆուտբոլիստ
1981 - Ժուլիո Բապտիստա, բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1980 - Կիմ-Լիան, հոլանդացի երգչուհի, երգահան, դերասանուհի և հաղորդավարուհի
1969 - Օրի Քափլան, ամերիկյան ջազ սաքսոֆոնահար
1969 - Մարկուս Ստիվեն, ծանրամարտիկ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1999) և Նաուրուի 27-րդ նախագահ (2007-2011)
1966 - Ջորջ Վեա, Լիբերիայի ֆուտբոլիստ և քաղաքական գործիչ, Լիբերիայի նախագահ (2018-ից)
1956 - Թերեզա Մեյ, բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի 76-րդ վարչապետ (2016-2019)
1950 - Ռենդի Քուեյդ, ամերիկացի դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր
1947 - Մարիշկա Վերեշ (մ. 2006), Նիդերլանդական «Shocking Blue» խմբի վոկալիստ, հայտնի "Venus" երգով
1943 - Ժան-Ժակ Աննո, ֆրանսիացի կինոռեժիսոր և սցենարիստ, «Օսկար» և «Սեզար» մրցանակների դափնեկիր
1935 - Ջուլի Էնդրյուս, բրիտանացի դերասանուհի, երգչուհի, գրող, «Օսկարի», «Ոսկե գլոբուսի», «Էմմի» և այլ մրցանակների դափնեկիր
1930 - Ֆիլիպ Նուարե (մ. 2006), թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան, «Սեզար» երկու մրցանակների դափնեկիր
1930 - Ռիչարդ Հարրիս (մ. 2002), իռլանդացի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, երաժիշտ, «Ոսկե գլոբուս», «Գրեմմի» և այլ մրցանակների դափնեկիր
1927 - Օլեգ Եֆրեմով (մ. 2000), թատրոնի և կինոյի դերասան և ռեժիսոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1924 - Շահեն Թաթիկյան, հայ գրող (վ. 1992)
1924 - Ջիմի Քարթեր, ԱՄՆ 39-րդ նախագահ (1977-1981 թթ.), Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2002 թ.)
1920 - Ուոլտեր Մաթաու (մ. 2000), ամերիկացի կատակերգու դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր
1912 - Լև Գումիլև (մ. 1992), ռուս պատմաբան-ազգաբան, փիլիսոփա, բանաստեղծ, Աննա Ախմատովայի և Նիկոլայ Գումիլևի որդին
1910 - Բոնի Փարքեր (սպանվել է 1934), ամերիկացի կողոպտիչ, գանգստեր Քլայդ Բերոուի գործընկերը
1903 - Պավել Տագեր (մ. 1971), խորհրդային գյուտարար ձայնային կինոյի ոլորտում, ձայնային օպտիկական ձայնագրման համակարգի ստեղծողը
1886 - Արշակ Ֆեթվաճյան, հայ նկարիչ (մ. 1947)։
1883 - Ռոմանոս Մելիքյան, հայ երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ
1881 - Վիլյամ Բոինգ (մ. 1956), ամերիկյան ավիակոնստրուկտոր, Boeing ընկերության հիմնադիր
1878 - Ստեփան Շահումյան, հայ հեղափոխական (մ. 1918)
1866 - Լիդիա Նոթտ (մ. 1955), համր կինոյի ամերիկյան դերասանուհի 
1865 - Պոլ Դյուկ (մ. 1935), ֆրանսիացի կոմպոզիտոր
1861 - Աննա Բրիգադերե (ում. 1933), լատիշ գրող, դրամատուրգ
1847 - Աննի Բեզանտ (մ. 1933), անգլիացի թեոսոֆ, գրող, հռետոր, կանանց իրավունքների մարտիկ
1754 - Պավել I (սպանվել է 1801), ռուսական կայսրը (1796-1801)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Պատմության այս օրը, հոկտեմբերի 1

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon