«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Պատմության այս օրը. օգոստոսի 27

Պատմության այս օրը. օգոստոսի 27

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Վիճակախաղի միջազգային օրը (International Lottery Day) *
  • Երբեք չեղած երցոգուհու օրը (The Duchess Who Wasn’t Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Նավթի ազգային օրը (National Petroleum Day) *
  • ԱՄՆ - Լինդոն Բեյնս Ջոնսոնի օրը (Lyndon Baines Johnson Day) *
  • ԱՄՆ - Բանանի սիրահարների ազգային օրը (National Banana Lovers Day) *
  • ԱՄՆ - «Հենց այնպես»-ի ազգային օրը (National Just Because Day) *
  • ԱՄՆ - Տարայով կրեմի օրը (Pots De Creme Day) *
  • Գվինեա - Կանանց ապստամբության օրը *
  • Իրան - Ռազի օրը (Դեղատների օրը) *
  • Հայաստան - Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի) *
  • Միացյալ Թագավորություն - Բուրգերի ազգային օրը (National Burger Day) *
  • Մոլդովա - Անկախության օրը 
  • Ռուսաստան - Ռուսական կինոյի օրը
  • Ռուսաստան - Թռչող ամպերի օրը
  • Ուկրաինա - Ուժի օրը *

* Օգոստոսի 27-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Մարսն առաջին անգամ 60.000 տարվա ընթացքում մոտեցավ Երկրին ռեկորդային մոտ տարածության։
1999 - ԱՄՆ Կոնգրեսը որոշում կայացրեց լսումներ կատարել ռուսական քրեական կապիտալի լվացման գործում ամերիկյան «Bank of New York» բանկի մասնակցության մասին։
1993 - Տոկիոյում բացվում է «Ծիածանի կամուրջը»:
1991
- Մոլդովան հայտարարեց իր անկախությունը Սովետական Միությունից։
1982 - Հայ զինյալները Կանադայի Օտտավա քաղաքում սպանում են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:
1979 - 
Պայթյուն Ֆրանկֆուրտում «Թրքիշ Էյրլայնսի» գրասենյակի առջև, որը պատճառում է նյութական վնասներ։

  • Գործողությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ն։

1978 - Իրանում հանվեց քաղաքական կուսակցությունների գործունեության արգելքը։
1973 - Կանադայի Գերագույն դատարանը սահմանեց, որ հնդկացի կինը հնդկացու հետ չամուսնանալու դեպքում կորցնում է հնդկացիներին տրվող արտոնությունները։
1966 - Անգլիացի ճանապարհորդը միայնակ շուրջերկրյա ճանապարհորդության մեկնեց զբոսանավով:
1962 - Mariner 2 տիեզերական սարքն ուղևորվեց ուսումնասիրությունների դեպի Վեներա։
1955
- Մեծ Բրիտանիայում լույս տեսավ «Գինեսի ռեկորդների գրքի» առաջին օրինակը:

  • Գինեսի ռեկորդների գիրքը (The Guinness Book of Records) ստեղծելու գաղափարը հղացել է «Գինես» հրատարակչության կառավարիչ–տնօրեն, անգլիացի Հյու Բիվերը և Լոնդոնում բացել է հատուկ գրասենյակ։ 198-էջանոց առաջին հրատարակությունը լույս է տեսել 1955 թվականի օգոստոսի 27-ին, որն առաջինն էր ամենաընթերցվող գրքերի ցուցակում։ 1974 «Գինեսի ռեկորդների գիրքը» նույնպես գրանցվել է այդ գրքում՝ որպես գրահրատարակչության պատմության մեջ հեղինակային իրավունքով պաշտպանված ամենաճանաչված և ամենատարածված գիրքը։ Ամերիկայում առաջին հրատարակությունը լույս է տեսել Նյու Յորքում՝ 1956 թվականին։
  • Գիրքն այնուհետև տպագրվել է 35 լեզվով և ունեցել 262 հրատարակություն։
  • «Գինեսի ռեկորդների գիրքը» բաղկացած է «Մարդ», «Կենդանական աշխարհ», «Բնություն», «Տիեզերք», «Գիտության աշխարհ», «Արվեստ և զվարճալիքներ», «Շինարարական կառույցների աշխարհ», «Մեխանիկայի աշխարհ», «Գործարար աշխարհ», «Մարդու աշխարհ», «Սպորտ», «Խաղեր և մրցումներ», «Այլևայլք» գլուխներից։
  • «Գինեսի ռեկորդների գրքի» օրինակով Հայաստանում ստեղծվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների ժողովածուն։

1940 - Ամերիկյան СВS ընկերությունը ներկայացրեց առաջին գունավոր հեռուստատեսությունը։

  • Առաջին գունավոր պատկերային հաղորդումների մտահաղացումը պատկանում է Հովհաննես Ադամյանին: 1925 թ. նա արդեն ստեղծել էր եռագույն հեռուստատեսային համակարգ: Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։ 1940 թ. օգոստոսի 27 –ից ամերիկյան Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում:
  • 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։ 1962-1966թ Գերմանիայում ստեղծվեց PAL գունավոր հեռուստատեսային համարագը, որը մեկ տարի անց տարածվեց Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, ինչպես նաև` Ավստրալիայում:

1946 - ԱՄՆ-ում փորձարկվեց ավտոմատ կատապուլտի ենթարկող օդաչուի նստարանը։
1935 - Տեխասի նահանգում անցկածված հանրաքվեի արդյունքում բնակչության մեծամասնությունը կողմ քվեարկեց վերացնելու ոգելից խմիչքների օգտագործման արգելքը՝ Չոր օրենքը հանելուն։ 
1900 - Անգլիայում սկսեցին գործել ավտոբուսային միջքաղաքային երթուղիները։
1896 - Բրիտանական կայսրության և Զանզիբարի միջև տեղի ունեցավ աշխարհի ամենակարճ պատերազմը։

  • Անգլո-զանզիբարյան պատերազմը տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը։
  • 19-րդ դարի վերջին Զանզիբարը Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ էր։ Պատերազմն սկսվեց Բրիտանիայի ղեկավարության հետ համագործակցող Զանզիբարի սուլթան Համադ իբն Տուվայնիի մահվանից հետո: Նրա զարմիկ Հալիդ իբն Բարգաշը գերմանացիների օգնությամբ պետական հեղաշրջում իրականացրեց և գրավեց գահը։ Բրիտանացիները Հալիդ իբն Բարգաշից պահանջեցին հրաժարվել գահից հօգուտ իրենց աջակցող թեկնածու Համուդ բին Մուհամեդի։ Հալիդ իբն Բարգաշը հրաժարվեց և կարճ ժամանակում 2800 հոգանոց զորք հավաքեց, պալատի նկուղներից հանեց բրոնզե, 200 տարի չկրակած թնդանոթը։
  • 1896 թվականի օգոստոսի 27-ին Մեծ Բրիտանիան վերջնագիր հայտարարեց, որը ավարտվում էր ժամը 9։00-ին և համաձայն որի զանզիբարցիները պետք է զենքը վայր դնեին և իջեցնեին դրոշը։
  • Զանզիբարցիները իրենց միակ թնդանոթով զինված «Գլազգո» առագաստանավը դուրս բերեցին մարտի բրիտանական հինգ նավերի դեմ։ Նշված ժամին բրիտանական զինուժը սկսեց հրաձգությունը։ Հինգ րոպե անց «Գլազգոն» պատասխանեց և նույն րոպեին ջրասույզ արվեց։ Մինչև խորտակվելը զանզիբարյան նավը անընդհատ կրակում էր։ Կես ժամվա գնդակոծությունից հետո ափամերձ կառույցները հիմնահատակ ավերվել էին և դադարել էր պատասխան կրակը, բայց քանի որ դրոշակը իջեցված չէր բրիտանացիները շարունակեցին գնդակոծությունը։ 15 րոպե անց դրոշակաձողը ջարդվեց և դրոշը այլևս չէր երևում։ Ադմիրալ Ռոուլինգսը դա համարեց հանձնվելու նշան և հրամայեց դադարեցնել կրակոցները։ Սուլթանը հրամայեց իր զորքին լքել մարտի դաշտը, իսկ ինքը պաշտպանություն խնդրեց գերմանական դեսպանատանը։
  • Պատերազմից հետո նախկին սուլթանը մինչև 1916 թվականը ապրում էր Դար-էս-Սալամում, մինչև նրան ձերբակալեցին անգլիացիները։

1760 - Ելիզավետա թագուհին հրամանագիր ստորագրեց, որով պետական պաշտոնյաներին արգելվում էր կաշառք վերցնել։


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Դօրիան, ժամանակակից արձակագիր, բլոգեր
1984 - Սալլի Մունտարի, գանացի ֆուտբոլիստ
1981 - Մակսուել Կաբելինո Անդրադե, բրազիլացի ֆուտբոլիստ
1972 - Գրեյթ Քալի, հնդիկ ըմբիշ
1956 - Կոնստանտին Օրբելյան կրտսեր, ռուսաստանցի դիրիժոր
1954 - Ալեքսանդրե Աբաշելի, վրացի ֆանտաստ գրող
1945 - Մայմու Բերգ, էստոնացի կին գրող և քաղաքական գործիչ
1941 - Սեզարիա Էվորա, երգչուհի (մ. 2011)
1930 - Վիկտոր Աբալակին, ռուս աստղագետ
1910 - Մայր Թերեզա, կաթոլիկ վանուհի
1908 - Լինդոն Բ. Ջոնսոն, Միացյալ Նահանգների 36-րդ նախագահը
1906 - Էդ Գեյն, ամերիկացի մարդասպան և դիեր գողացող
1896 - Ֆաինա Ռանևսկայա, դերասանուհի
1884 - Ալեքսանդրե Աբաշելի, վրացի բանաստեղծ (մ. 1954)
1875 - Մախլուտոն (Սմբատ Բորոյան) Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, Անդրանիկի անձնական քարտուղարը։

  • Մախլուտոյի խոսքը Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ.
  • «Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել, ու դու հեռացար անդարձ, թողնելով հայ ժողովրդին և այնքան սիրելի՝ զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերիմ և անարգ թշնամու բռնակալության դեմ, կուրծքդ վահան և կամքդ նիզակ դարձրած։
  • Անդրանիկ ջան, միշտ և միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասեցիր. «Մահս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործերս»: Թող քո տառապած և հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավարտ գործդ, մեզ համար ամենասուրբ և նվիրականն է։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի և ատրուշաներ կվառի կիսավարտ գործերիդ առջև, և որպեսզի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան և մեկ հոգի, այդ թանկագին գործդ ավարտելու աշխատանքին լծված։ Ես Անդրանիկ ջան, վստահ եմ և խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտի այդ կիսատ գործը, և արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ Տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ՝ Աղբյուր Սերոբը, Հրայրը, Լևոնը, Գալեն, Գևորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը և շատ ու շատերը։ Գիտեմ Անդրանիկ ջան դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես։ Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո Հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ հողի վրա Քո ասպետական, ինչպես նաև բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցի։ Իսկ ես՝ իմ անմոռանալի Զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թևերով ման կգամ, մինչև որ տեսնեմ Ձեր սուբ գործի լրիվ ավարտումը։ Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պետք է բերեմ այդսրբազան ավետիսը։ Առայժմ Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջև, և կհամբուրեմ այդ հողը, որ խորթ է և ծածկել է Քո հուժկու մարմինը»:
  • Ներկաների աչքերից կամաց կամաց գլորվեցին արտասուքի կաթիլները, և բոլորը հերթով համբուրելով Զորավարի շիրիմը, գլխիկոր հեռացան։

1871 - Թեոդոր Դրայզեր, ամերիկացի վիպասան և լրագրող
1856 - Իվան Ֆրանկո, ուկրաինացի բանաստեղծ, տնտեսագետ, ազգագրագետ
1770 - Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, գերմանացի փիլիսոփա