Պատմության այս օրը. փետրվարի 29

Օրացույց 29.02.2020   09:30   1746

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրն է

Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրման EURORDIS եվրոպական կազմակերպության նախաձեռնությամբ տարվա ամենահազվադեպ օրը՝ փետրվարի 29-ին, նշվում է Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրը (Rare Disease Day)։ Ոչ նահանջ տարիներին այն նշվում է փետրվարի 28-ին։ Այս օրն իրենից յուրատեսակ տեղեկատվական-լուսավորչական միջոցառում է ներկայացնում։ Նրա նպատակն է՝ հասարակության ուշադրությունն ուղղել հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող մարդկանց խնդիրների վրա։ Հազվադեպ հիվանդություններ կան բժշկության բոլոր ոլորտներում։ Դրանց մոտ 80 տոկոսը գենետիկ բնույթ է կրում։ Մասնագետների գնահատականներով՝ աշխարհում մոտ 5-7 հազար կյանքի համար վտանգավոր հազվադեպ հիվանդություն կա

  • Օվերքլոքինգի (overclocking) օրը

Հայաստան

  • Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա: Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1956 - Պակիստանը հանրապետություն հռչակվեց։
1504 - Քրիստափոր Կոլումբոսը օգտագործում է լուսնի խավարումը վախեցնելու համար թշնամաբար տրամադրված Ճամայկայի հնդկացիներին։
1288 - Շոտլանդիան հայտարարում է, այս օրվա ընթացքում կանայք կարող են տղամարդկանց առաջարկություն անել։


ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Արթուր Ջանիբեկյան, հայ պրոդյուսեր
1928 - Թորոս Թորանյան, սիրիահայ գրող, հրապարակախոս
1886 - Միքայել Թումանյան, հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ
1860 - Հերման Հոլերիթ, IBM- ընկերության հիմնադիրներից (վ. 1929)
1792 - Ջոակինո Ռոսինի, իտալացի կոմպոզիտոր՝ «Սևիլյան սափրիչ» օպերայի հեղինակը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         փետրվարի 29, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon