ՊԵԿ-ն առաջարկում է կառույցի ղեկավարներին և ծառայողներին զենք կրելու իրավունք տալ

Պաշտոնական 21.11.2019   11:40   395

ՀՀ ՊԵԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու եւ օգտագործելու իրավունք ունեցող մաքսային եւ հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, գրում է armtimes.com-ը:

Ըստ նախագծի՝ նշված ցանկի զենք կրելու իրավունք կունենան ՊԵԿ նախագահը, ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ գլխավոր քարտուղարը, վարչության պետերը, վարչության պետի տեղակալները, բաժինների, բաժանմունքների եւ հերթափոխերի պետերը, հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողները, ներքին անվտանգության վարչության ծառայողները, մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները եւ քննչական վարչության ծառայողները:

ՊԵԿ-ը ցանկանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող 400 միավոր զենք եւ զինամթերք:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         զենք, ՊԵԿ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon